Ափսոսում եմ, որ մեր երկրում արդարությունը նման կերպ է գնահատվում. Էմիլ Գալստյանը՝ ոստիկանությունում հայտնվելու մասին

04 հուլիս 2017 13:54
Ափսոսում եմ, որ մեր երկրում արդարությունը նման կերպ է գնահատվում. Էմիլ Գալստյանը՝ ոստիկանությունում  հայտնվելու մասին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Երեւանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ դերասան Էմիլ Գալստյանը, ոչ սթափ վիճակում  խանգարել է օպերատորների աշխատանքը: Ըստ նույն աղբյուրի՝ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամաբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ եւ Էմիլ Գալստյանը տուգանվել է 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Էմիլ Գալստյանի հետ: Մեզ հետ զրույցում դերասանը մասամբ հերքեց տարածված տեղեկություններն ու նշեց.

«Առայժմ շատ բան չեմ խոսի, ավելի ուշ ինքս կհայտնեմ, թե ինչ է կատարվել իրականում, քանի որ դեպքի շուրջ ինչ հրապարակվել է, գրեթե 90%-ով սուտ ինֆորմացիա է: Ինքս անգամ չգիտեմ ինչ 20.000 ՀՀ դրամի մասին է խոսքը: Եվ շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ոստիկանության բաժնում կատարվածի մասին չեն հրապարակում, եւ արդյոք կարող է մարդն անտեղի խախտել հասարակական կարգը: Ափսոսում եմ, որ մեր երկրում արդարությունը նման կերպ է գնահատվում»:
Մեր հարցին, թե ի վերջո ինչո՞ւ է խախտել հասարակական կարգը, դերասանը հրաժարվեց պատասխանել, իսկ նկատառմանը, որ սա Էմիլ Գալստյանի մասնակցությամբ առաջին դեպքը չէ, երբ նա ալկոհոլի ազդեցության տակ հայտնվում է հասարակական վայրերում, պատասխանեց.

«Առիթների ժամանակ ալկոհոլի օգտագործումը, թերեւս, արգելված չէ, իսկ մնացածի մասին կխոսեմ ավելի ուշ»:

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ