Գեր լինելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլև՝ վնասակար է առողջությանը. Նորա Գրիգորյանը երեք ամսում ազատվել է 30 կգ ավելորդ քաշից

22 հունիս 2017 17:44
Գեր լինելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլև՝ վնասակար է առողջությանը. Նորա Գրիգորյանը երեք ամսում ազատվել է 30 կգ ավելորդ քաշից

Բեմադրիչ Նորա Գրիգորյանը երեք ամսում ազատվել է ավելորդ 30 կիլոգրամից, իսկ հաջողության գաղտնիքով կիսվել է Life.panorama.am-ի հետ:

«Ինչպես բոլորը՝ ես էլ ունեմ իմ իդեալական քաշը, որին գումարվեց ուղիղ 37 կիլոգրամ, որից 30-ը՝ միայն հղիության ընթացքում: Իմ իդեալական քաշը 50 կգ-ն է, բայց ես դարձել էի 87 կգ, ինչն ինձ համար պարզապես շոկ էր: Ընդհանուր առմամբ՝ ուտել շատ եմ սիրում, իսկ համեղ ուտել՝ էլ ավելի, սակայն կամքի ուժ դրսեւորեցի եւ որոշեցի՝ ես պետք է նիհարեմ»,- պատմեց Նորան՝ հավելելով.

«Պետք է հիշել՝ գեր լինելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլեւ՝ վնասակար է առողջությանը: Ինքս էլ ժամանկի ընթացքում հասկանում էր, որ կարող եմ առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել, եթե չնիհարեմ»:

Նորա Գրիոգրյանը խոստովանեց, որ այն կանանցից չէ, ով իրեն սիրում է յուրաքանչյուր կազմվածքում.

«Ես ատում էի ինձ գեր ժամանակ: Նիհարելու համար պատրաստ էի անգամ հաբեր խմել, միայն թե ազատվեմ ավելորդ քաշից, սակայն, ուրախ եմ, որ հարազատներս արգելեցին գնալ այդ քայլին, քանի որ այդ միջոցները վնասակար են առողջությանը: Իրականում երեխա ունենալուց հետո մինչեւ վեց ամիս կնոջ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում, վեց ամիս անց ավելի հեշտ է նիհարելը: Ես կոչ չեմ անի կանանց սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան, քանի որ ավելորդ քաշը ազդում է առողջության, ինքնագնահատականի եւ հոգեկան աշխարհի վրա: Ինձ մոտ այդ հարցը շատ խիստ էր դրված, ես ամաչում էի բեմ բարձրանալ, զգում էի, որ ծանրացած եմ քայլում, շնչառությունս եւս այն չէր: Կինը պետք է կշռի այնքան, որ իրեն թեթեւ զգա»,- ընդգծեց բեմադրիչը:

Խոսելով նիհարելու միջոցներից՝ Նորա Գրիգորյանը պատմեց, որ շատ տարբերակներ է փորձել.

«Իմ փորձով եմ ասում՝ առհասարկ չուտել չի կարելի: Այն պահից, երբ որոշեցի նիհարել, իմ օրակարգում ջուրը դարձել է գլխավոր բաղադրիչներից մեկը: Օրական խմում եմ մոտ 3 լիտր ջուր, ինչը մաքրում է օրգանիզմը. այն առողջ կյանքի եւ մարմնի բանաձեւն է: Եթե ուզում եմ քաղցր ուտել, ապա մինչեւ ժամը 12:00-ն եմ այն ուտում, կամ դրա փոխարեն մեկ հավկիթ եմ ուտում: Դե իսկ ժամը 17:00-ին էլ լոլիկով ու վարունգով աղցան եմ ուտում եւ դրանով սահմանափակում օրվա սննդակարգս: Մնացած ժամերին միայն ջուր եմ խմում: Իրականում ես շատ դիետաներ եմ փորձել: Ամենասկզբում սպիտակուցային դիետա փորձեցի պահել, հետո հղիության ընթացքում առաջացած առողջական խնդիրների պատճառով հասկացա, որ դա ինձ վնասում է: Այնուհետեւ սկսեցի հաշվել օգտագործածս սնունդի կալորիաները, բայց եթե սովորաբար նիհարում են՝ չանցնելով 1500 կալորիաների սահմանը, ապա ես չէի անցնում 1000 կալորիայի սահմանը: Սակայն հիմա արդեն կալորիաներ չեմ հաշվում, պարզապես ուտելու ցանկությունս խիստ նվազել է: Արդեն անգամ մոռանում եմ ուտելու մասին: Հիմա աշխատում եմ խմորային ոչինչ չուտել, քաղցրի ցանկությունն էլ հագեցնել միայն սեւ շոկոլոադով եւ ինչպես նշեցի՝ մինչեւ ժամը 12:00-ը: Հյութեր չեմ խմում, մրգերից էլ ուտում եմ միայն խնձոր, մեկ-մեկ էլ՝ ելակ»,- պատմեց նա:

Դիետային զուգահեռ՝ Նորան  դեռեւս չի մարզվում.

«Մինչեւ բժշկի թույլտվությունը չունենամ՝ մարզվելն ինձ արգելվում է մեջքիս խնդրի պատճառով: Սակայն որոշել եմ, երբ ազատվեմ վերջին 7 կգ-ից եւ հասնեմ 50 կգ-ի, անպայման կայցելեմ բժշկի եւ իր ցուցումով կհաճախեմ մարզասրահ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում Նորա Գրիգորյանը վստահեցրեց.

«Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է կամքի ուժ ու ավելի գեղեցիկ եւ առողջ լինելու ցանկություն: Ես ինձ ավելի լիարժեք ու ինքնավստահ եմ զգում, երբ գիտակցում եմ, որ հիմա ոչ միայն ավելի գեղեցիկ ու առողջ եմ, այլեւ կարողացա իմ մեջ գտնել այդ մեծ ուժն ու հրաժարվել ավելորդ քաշից»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ