Մոսկվա-Երևան ավտոճանապարհին բախվել են «ԿամԱԶ» բեռնատարը և միկրոավտոբուսը. ՀՀ մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է. Լուսանկարներ

19 հունիս 2017 10:15
Մոսկվա-Երևան ավտոճանապարհին բախվել են «ԿամԱԶ» բեռնատարը և միկրոավտոբուսը. ՀՀ մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է. Լուսանկարներ

Հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:

ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր:

Դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը, ով ժամը 17:30-ին հաղորդել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսը (որում եղել է 20 քաղաքացի), ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել է Ստուպինո, 3-ը` Տուլա քաղաքի հիվանդանոց:

Պարզվել է, որ զոհը հանդիսանում է ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարը:

Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը  (2005 թ.) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ  Ստուպինոյի հիվանդանոցում`  Վալերիա Ստեփանյանը, Նորայր Գալստյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը:

Պարզվել է, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ:

Ժամը 20:50-ին ստացված տեղեկատվության համաձայն Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վալերիա Ստեփանյանի (1988 թ.), Նորայր Գալստյանի (1979 թ.), Ռոմիկ Նիկողոսյանի (1958 թ.) առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ