Լեռնո Հարությունյանը` 1988-ի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի ու ընտանիքի մասին

19 հունիս 2017 13:57
Լեռնո Հարությունյանը` 1988-ի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի ու ընտանիքի մասին

Life.panorama.am-ի զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լեռնո Հարությունյանը:

-Լեռնո, Ձեր մասին տեղեկություններ գտնելը բավականին բարդ է, քանի որ ինչպես հարցազրույցին նախապատրաստվելիս հասկացա, առանձնապես հարցազրույցներ չեք սիրում տալ: Հեռուստադիտողը Ձեզ պարբերաբար տեսնում է հեռուստաէկրաններին, բայց տեղեկություններ գրեթե չունի. կպատմե՞ք Ձեր մասին:

-  Այո, ճիշտ եք նկատել, հարցազրույցներ չեմ սիրում տալ: Ինչ վերաբերվում է իմ մասին տեղեկություններին՝ արդեն 15 տարի է, ինչ աշխատում եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոում: Պարբերաբար խաղում եմ նաեւ կոմերցիոն ներկայացումներում, օրինակ, հիմա խաղում եմ «Կենտ զույգ» ներկայացման մեջ: Հաճախ մասնակցում եմ հեռուստատեսային նախագծերում, եւ սիրում եմ իմ աշխատանքը:

-Գիտեմ, որ նկարահանվում եք ռուսական արտադրության ֆիլմում եւ անգամ մարմնավորում եք գլխավոր հերոսին: Կխնդրեմ պատմել, թե ինչպես ստացաք Ձեզ համար այդ կարեւոր առաջակը:

-    Շատերը գիտեն, բայց շատերն էլ անտեղյակ են, որ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտը նկարահանում է 1988-ի երկրաշարժի մասին ֆիլմ, սակայն այս ֆիլմը տարբերվում է նրանով, որ նկարագրվում է ոչ թե երկրաշարժի օրերը, այլ այդ աղետից հետո եկող կյանքը: Այս նախագծում զբաղված են ռուս եւ ֆրանսիացի դերասաններ, սակայն գլխավոր հերոսին ռեժիսորը վստահեց ինձ: Պետք է ասեմ, որ այդ առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր: Այս ֆիլմում նկարահանվում էի փոքրիկ դերով, մի տեսարան անգամ խաղացի, որից հետո անսպասելի ստոպ տվեցին, բոլորը զարմացան, թե ինչու ավարտվեց նկարահանումը, բայց Կոտը ձայն չհանեց: Երեկոյան ինձ համար էլ շատ անակնկալ կերպով ասացին, որ Կոտն ուզում է ես մարմնավորեմ գլխավոր հերոսին: Հավատացնում եմ, հենց լսեցի այդ առաջարկը, մտածեցի, թե կատակում են, չէի հավատում, բայց, երբ ասացին ինձ կանչում է անձամբ ռեժիսորը, խառնվեցի իրար: Երբ Կոտը առաջարկեց մարմնավորել ֆիլմի գլխավոր հերոսին, անմիջապես հրաժարվեցի, քանի որ դա անկարագրելի մեծ պատասխանատվություն էր, հատկապես որ, շատ բարդ հոգեբանական ֆիլմ էր: Իհարկե, հասկանում էի, որ Ալեքսանդր Կոտի ֆիլմում թեկուզ էպիզոդիկ դեր խաղալը, արդեն իսկ մեծ հաջողություն է: Կոտն էլ զարմացավ իմ պատասխանից, բայց երբ ասացի, որ ես չեմ կարող այդքան մեծ պատասխանատվություն վերցնել իմ ուսերին, այդ ժամանակ ասաց՝ «Ես քո մեջ տեսնում եմ այդ ուժը, որ կարող ես, իսկ ես Ալեքսանդր Կոտն եմ, ես երբեք չեմ սխալվում»: Այդ ժամանակ մի պայմանով համաձայնեցի, որ հետագա արդյունքի համար պատասխանատու չեմ ու վախենում եմ նրան հիասթափեցնել: Առաջարկն իսկապես անսպասելի էր, գիտակցում էի, որ ես աստղ չեմ, բայց ստացել եմ այդքան հետաքրքիր ռեժսիորի կողմից այդքան հետաքրքիր առաջարկ: Սա իմ կյանքի առաջին դրամատիկ դերն էր, քանի որ Հայաստանում ինձ միշտ առաջարկել են ծեծող, ջարդող, քցող, բռնաբարող տղամարդու կերպարներ:

-Լեռնո, տեղյակ ե՞ք, թե ինչու է Ա. Կոտը որոշել անդրադառնալ մեզ համար այդ կարեւոր թեմային:

-    Ֆիլմը ռուսական նախագիծ է, որի բյուջեն կազմում է 5 մլն դոլար: Այն հանրությանը կներկայացվի 2018թ-ին՝ ի հիշատակ երկրաշարժի 30-րդ տարելիցին: Նախ պետք է ասեմ, որ դրաման աննկարագրելի սիրուն է գրված, պատմում է մի տղամարդու մասին, ով Սպիտակից է, բայց երկրաշարժից առաջ թողել է իր ընտանիքը, մեկնել Ռուսաստան աշխատանքի, այնտեղ մեկ այլ կնոջ հետ է  կապվել եւ այդպիսով խզել իր ընտանիքի հետ հարաբերությունները: Այս տղան անգամ չի հետաքրքրվել իր երեխայով, իսկ երկրաշարժի լուրն իմանալուն պես, նրա մեջ արթնանում են բոլոր հայրական զգացմունքներն ու որոշում է վերադառնալ ու գտնել իր ընտանիքին: Այդ ընթացքը իսկապես շատ հուզիչ է, երբ փնտրում է իր երեխային, կնոջը, բայց չի կարողանում գտնել: Նկարահանումները դեռեւս շարունակվում են, առաջին հատվածը նկարել ենք Ղրիմում, օրեր ունեցանք նաեւ Հայաստանում, իսկ մյուս հատվածը կլինի Մոսկվայում:

-Որպես մասնակից դերասան՝  ի՞նչ եք կարծում, հայերիս համար այդ ցավոտ թեման ազգությամբ ռուս ռեժիսորը կարողանո՞ւմ է ճիշտ տեսնել:

-      Ինձ համար էլ էր զարմանալի, որ ռուսը կարողանում է ճիշտ տեսնել օտար ազգի ցավը: Իհարկե, երկրաշարժի ժամանակ ռուսները մեզ մեծ օգնություն են ցույց տվել, բայց նաեւ հանուն արդարության պետք է ասեմ, որ այս ֆիլմում այդ օգնության պահը շատ ուռճացված է ներկայացված:

ետաքրքի՞ր է ռուս մասնագետների հետ աշխատելը:

-    Աստված իմ, ես վերջապես գտնվեցի գերպրոֆեսիոնալ աշխատանքի մեջ: Ես ուղղակի չեմ կարող նկարագրել այն ապրոումները, որ ունեցա իրենց հետ աշխատելիս: Ես վերջապես գնահատեցի իմ մասնագիտությունը:

-Լեռնո, դուք էլ նկատեցիք, որ հայկական արտադրության ֆիլմերում ու հեռուստանախագծերում Ձեզ տեսնում ենք  միօրինակ կերպարներում: Ինչի՞ հետ եք սա կապում:

-     Մեզ՝ դերասաններիս, շատ քիչ են կանչում նկարահանումների, իսկ ֆինանսապես հույսդ դնել միայն թատրոնի վրա, պարզապես չես կարող: Ես վստահաբար ասում եմ, որ բոլոր դերասաններն էլ գումարի համար են համաձայնվում նկարահանվել թեկուզ միանման կերպարներով: Ինքս էլ արդեն նյարդայնանում եմ, երբ առաջարկ եմ ստանում, որեւէ նախագծում հանդես գալու, իսկ երբ հետաքրքրվում եմ, թե ինչ կերպարով պետք է ներկայանամ, լսում եմ նույն պատասխանը՝ աղջկան պետք է գողանաս, քցես բագաժնիկը, տանես մի տեղ բռնաբարես, ծեծես, սրան-նրան քցես, փախնես եւ այսպես շարունակ: Իսկ, երբ հարցնում եմ, թե ինչու կրկին նույն կերպարով, լսում եմ նույն պատասխանը՝ քեզ մոտ լավա ստացվում, բայց չեն մտածում, որ ինձ այլ կերպարում չեն էլ տեսել, որ իմանան, թե ինչ կերպ եմ այլ դերեր խաղում: Չգիտեմ էլ ինչի՞ հետ կապեմ սա, բայց իմ խաղացած կերպարներն ինձ հետ կապ չունեն:

-Իսկ թատրոնում դերաբաշխումն ինչպե՞ս է կատարվում:

-    Այ թատրոնում ամեն ինչ այլ է: Այստեղ տարբեր ժանրերի դերեր եմ խաղացել ու խաղում: Դե թատրոնը պրոֆեսիոնալ տեղ է, այն դերասանին տարբեր խնդիրներ է տալիս:

 -Լեռնո, յուրաքանչյուր մասնագիտության գնահատման մեխանիզմներից մեկն էլ ֆինանսավորումն է: Այս առումով, որպես դերասան, գո՞հ է:

-    Գիտեք, իմ կյանքում եղել է մի պահ, երբ այնքան հիասթափված էի, որ ուզում էի թողնել այս մասնագիտությունը, ավելի ֆինանսաբեր գործ դնել ու այդպես պահել ընտանիքս: Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ինչքան դժգոհում եմ, այնքան առաջարկները պակասում են: Մի օր էլ սկսեցի ավելի խորը մտածել ու հասկանալ, որ թատրոնում ես կտրվում եմ իրականությունից, բեմում ես ինձ լիարժեք ու հանգիստ եմ զգում, մոռանում եմ կյանքի ամենացավոտ կողմերը, այսինքն՝ այստեղ ես հոգեպես խաղաղ եմ: Արդյունքում սկսեցի մտածել, որ չի կարող մի տեղ եւ փող լինի, եւ հոգեկան խաղաղություն: Եթե ես մի քիչ ավելի փողի ձգտեմ, դրա մեջ անպայման   լարվածություն է լինելու, իսկ իմ ներքին խաղաղությունը փողով չեմ չափի: Ես այսօր ունեմ հարգանք, պատիվ, ճանաչում, սեր, ինձ համար այդ արժեքները անգնահատելի են: Այս աշխարհ եկել եմ ոչ թե փող աշխատելու, այլ կյանքը վայելեու: Գիտեք, հենց սկսեցի այսպես մտածել, առաջարկները մեկը մյուսին սկսեցին հաջորդել, արդյունքում հասկացա, որ աշխատանքը ձգողական ուժ ունի, երբ դժգոհում ես իրենից, քեզնից հեռանում է, երբ սիրում ես, միշտ կողքիդ է ու քեզ ֆինանս է բերում:

-Լեռնո, հանրությունը սիրում է հետաքրքրվել սիրված արտիստի ընտանիքով: Ձեր ընտանիքի մասին կպատմե՞ք:

-   Այո, իհարկե: Ունեմ ընտանիք, որի համար ամեն ինչի պատրաստ եմ: Դեռեւ մեկ աղջիկ ունենք, հուսամ՝ Աստված մեզ կրկին երեխաներ կպարգեւի, քանի որ շատ ենք ուզում: Կինս իմ ոլորտից չէ, արվեստի հետ առհասարակ կապ չունի, բայց իրար լավագույնս ենք հասկանում: Այս առումով բոլոր զույգերին պետք է ասեմ, որ մարդ պետք է ցանկանա երջանիկ լինել ու այդ ուղղությամբ ամեն ինչ անել: Իմ փորձով եմ ասում, երբ նոր էի ամուսնացել, կարծես թե մի բան այն չէր, բայց մի օր ինձ բերեցի այն մտքին, որ ես փորձում եմ երջանկություն խաղալ, սակայն ունեմ ամեն ինչ, որով  իսկապես երջանիկ եմ, մնում է վայելել ու գոհ լինել. Այսօր արդեն ես իրոք երջանիկ եմ:

 Աղջիկս յոթ տարեկան է, ինձ շատ է նման, երաժշտական տաղանդով է օժտված, որով եւս ինձ է նման, բայց չեմ ցանկանա, որ իմ ուղին ընտրի: Մի անգամ աղջկաս տարա թատրոն,  երբ եկանք տուն, ասաց, թե կլինի, ինքն էլ դերասանուհի դառնա: Երբ հարցրի, թե ինչու, պատասխանեց՝ որ ծխեմ. Դրանից հետո աղջկաս երբեք թատրոն չեմ տարել: Մի խոսքով՝ ապագան չգիտեմ, թե ինչպես կլինի, բայց Աստծուն գոհ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ