Չի կարող «Քեզ համար Հայաստան» երգը լինել ՀՀ հիմնը. Շուշան Պետրոսյան

17 հունիս 2017 20:28
Չի կարող «Քեզ համար Հայաստան» երգը լինել ՀՀ հիմնը. Շուշան Պետրոսյան


Հայաստանի Հանրապետության օրհներգի շուրջ ծավալված վերջին օրերի խոսակցությունները շարունակում են թեժանալ: Life.panorama.am-ը լսել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Շուշան Պետրոսյանի կարծիքը:

 - Վերջին օրերին բավականին շատ է քննարկվում մեր օրհներգը փոխելու հարցը: Ոմանք նշում են, որ «Մեր հայրենիք» երգը սխալ երաժշտական կառուցվածք ունի, մյուսներն էլ հակադարձում՝ պնդելով, որ մենք հենց այս օրհներգով ենք հաղթանակներ ունեցել: Հետաքրքիր է` ինչ կարծիք ունեք այս թեմայի շուրջ:

- Անշուշտ այսօրվա օրհներգը խորհուրդ ունի այնքանով, որ մեր անկախության ձեռքբերման ճանապարհի ուղեկիցն էր։ Բայց մենք արդեն 25 տարեկան ենք, հետևաբար ինչ-որ որոշումներ, փոփոխություններ կայացնելիս լուծումները ծանրակշիռ պետք է լինեն։

- Շառլ Ազնավուրի հայտարարությունը, ըստ որի ցանկանում է, որ «Քեզ համար Հայաստան» երգը դառնա ՀՀ օրգներգը, կրկին նոր ալիք բարձրացրեց: Արդյոք կո՞ղմ եք այս կարծիքին:

- Չի կարող «Քեզ համար Հայաստան» երգը լինել ՀՀ հիմնը, չի կարող ի հիշատակ ողբերգության գրված երգը մեր փորձություններ անցած, դեռևս պատերազմող հայրենիքի օրհներգը լինել։ Եթե պետք է փոխենք, ապա մեզ ոգեղեն, հզոր հիմն է պետք, մեզ շեփոր ու թմբուկ է պետք։

Ձեր տեսադաշտում կա՞ որւեէ երգ, որը, ըստ Ձեզ, կարող է դառնալ ՀՀ նոր օրհներգ:

- Առայժմ՝ ոչ:
 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ