Թեեւ ասում են, որ երկվորյակ մեծացնելը հեշտ չէ, բայց ինձ դժվարությունները չեն վախեցնում. Գայանե Փայտյան

16 հունիս 2017 20:32
Թեեւ ասում են, որ երկվորյակ մեծացնելը հեշտ չէ, բայց ինձ դժվարությունները չեն վախեցնում. Գայանե Փայտյան


Երեկ՝ հունիսի 15-ին, էրեբունի բժշկական կենտրոնում հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը զույգ աղջիկ է ունեցել: Երջանիկ մայրիկը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր արդեն էլ ավելի է գիտակցում երջանկության չափը.

«Շնորհակալ եմ ուշադրության եւ իմ երջանկությունը կիսելու համար. ես ու փոքրիկներս շատ լավ ենք »,- վստահեցրեց Գայանեն ու շարունակեց.

«Զգացողություններն անբացատրելի են, մեր երջանկությանը չափ չկա»:

Մեր նկատառմանը, թե մայր կոչմանը արժանանլն ի՞նչ նոր զգացողությոթւններ է իր հետ բերում,  նորաթուխ մայրիկը նշեց.

«Գիտեք, նախկինում էլ ինձ երջանիկ եմ համարել, բայց հիմա հասկանում եմ, որ համեմատելի չէ այն ու այսօրվա ապրածս երջանկությունը: Հիմա ես ամենակարեւորն  ունեմ»:

Երկվորյակ քույրերը նման չեն իրար, Գայանեի խոսքով՝ նրանք տարբեր պարկերում են զարգացել, եւ հետեւաբար, միմյանց նմանություններ չունեն.

«Մեր աղջիկները կարծես թե չեն նեղացրել մայրիկին ու հայրիկին եւ հավասարապես մեկն ինձ է նման, մյուսը՝ հայրիկին»,- հավելեց նա:

Ծնողները աղջիկներին Էվա եւ Էլլա անուններն են տվել:

«Ես ու ամուսինս քննարկեցինք, հարմարեցրինք հայրանվան ու ազգանվան հետ եւ ի վերջո որոշեցինք նրանց կոչել Էվա եւ Էլլա, որոնք թե իրար լրացնող, թե ժամանակակից անուններ են»,- նշեց նա:

Երկվորյակների խնամքի հարցում Գայանե Փայտյանը շատ օգնողներ ունի.

«Իհարկե, հիմնական ծանրաբեռնվածությունը ես ու ամուսինս կկրենք, բայց մեզ կօգնեն նաեւ տատիկները եւ քույրս: Դրանք հաճելի հոգսեր են լինելու, ու թեեւ ասում են, որ երկվորյակ մեծացնելը հեշտ չէ, բայց ինձ դժվարությունները չեն վախեցնում: Ի դեպ՝ այս ընթացքում չեմ հեռանա ոչ հեռուստաընկերությունից, ոչ մանկավարժական իմ գործունեությունից, միայն որոշ ժամանակ ավելի թեթեւ զբաղվածությամբ կաշխատեմ»,- ընդգծեց մայրիկը:

Գայանե Փայտյանը դեռեւս չգիտի, թե բժիշկները, երբ նրանց թույլ կտան տուն գնալ, սակայն երջանիկ մայրիկը վստահեցրեց, որ տանն աղջիկների համար ամեն ինչ պատրաստ է:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ