26-ում, հաստատ, չեմ ամուսնանա. Բեն Ավետիսյանը՝ ընկերոջ անակնկալի մասին

14 հունիս 2017 21:04
26-ում, հաստատ, չեմ ամուսնանա. Բեն Ավետիսյանը՝ ընկերոջ անակնկալի մասին

Դերասան Բեն Ավետիսյանը երեկ նշել է ծննդյան 26-ամյակն, իսկ այսօր Life.panorama.am-ին պատմել է անակնկալների, օրերս իր կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձության և ծրագրերի մասին:

«Ծննդյանս օրը սկսվեց կեսգիշերից, տոնական տորթով ու բարձր տրամադրությամբ մեր տուն եկան ընկերներս, բայց խոստովանում եմ, որ ինձ համար անակնկալ չէր, քանի որ դա մեզ մոտ արդեն ավանդույթի է վերածվել: Իսկական անակնկալը տեղի ունեցավ երեկ. իրականում չէի պլանավորում նշել տարեդարձս, սակայն ընկերս, ում երեխաների կնքահայրը դարձա ընդամենը օրեր առաջ, պնդեց, որ գնանք քաղաքից դուրս և գոնե մի քանի ընկերներով նշենք օրս: Իհարկե, համաձայնեցի, ես, հայրս, եղբայրս ու ընկերս ուղևորվեցինք քաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկը, բայց ամբողջ ճանապարհին զգում էր, որ նրանք այնպես են անում, որպեսզի դանդաղի մեր ընթացքը, հետո պարզվեց, որ դա միտումնավոր քայլ էր, որպեսզի ընկերներս հասցնեն հավաքվել: Մի խոսքով, տեղ հասնելուն պես` իսկական անակնկալի եկա` մեզ դիմավորեցին հարազատներս ու ընկերներս, և արդյունքում ստացվեց, որ մեծ ծնունդ նշեցինք: Ի դեպ` այդ ամբողջ անակնկալի հեղինակը ընկերս է, ում շատ շնորհակալ եմ»,- ժպիտով պատմեց Բեն Ավետիսյանը:

Օրերս Բենը ստացել է այս տարեդարձի ամենակարևոր նվերը, նրան ընկերը վստահել է ստանձնել իր երեխաների կնքահոր պարտականությունները. «Հունիսի 11-ին կնքահայր դարձա, ինչի համար շատ ուրախ եմ: Ընկերս իր ընտանիքով ապրում է ԱՄՆ-ում, և վերջերս եկել էր հատուկ իր երեք երեխաներին մկրտելու նպատակով, իսկ որպես կնքահայր` ինձ վստահեց, որի համար շատ շնորհակալ եմ: Ես ամբողջովին գիտակցում եմ այս կոչման պատասխանատվությունը, գիտեմ, որ կնքահայրը երկրորդ հայր է սանիկի համար ու դրան պատրաստ եմ: Ընկերս արդեն գիտի, որ երեխաներին կարող է հանգիստ ինձ վստահել, սանիկներիս չեմ տարբերում եղբորս աղջկանից: Ես պատրաստ եմ ամեն հարցում լինել սանիկներիս կողքին: Իսկապես ուրախ եմ, որ ծննդյանս օրվան ընդառաջ, արժանացա կնքահայր լինելու պատվին»,- նշեց Բեն Ավետիսյանը:

Կյանքի 26-րդ տարվա հետ կապված Բենը շատ անելիքներ ունի. «Գիտեք, այն մարդկանցից չեմ, որ կցանկանար ժամանակը հետ տալ ու շտկումներ անել կյանքում, քանի որ կյանքն ինձ համար հետաքրքիր է հենց այդ հատկությամբ, որ անցած րոպեն էլ հետ չես բերի: Փոխարենը` ավելի շատ եմ արժևորում ապագաս, ծրագրեր գծում, փորձում դրանց հասնել: Հիմա նպատակներս կապված են մասնագիտությանս հետ, չեմ ուզում սահմանափակվել միայն Հայաստանով, ուզում եմ որպես դերասան առաջ գնալ ու բարձրունքների հասնել: Միաժամանակ` չեմ կարող չնշել, որ ինձ համար մեծ ձեռքբերում է այն, որ այսօր իմ երկրում սիրված եմ, ճանաչված, ինձ հարգում են որպես դերասան ու այդ ամենն ինձ մեծ ուժ է տալիս` ապագայում էլ ավելին անելու: Նաև մեծ ձեռքբերում եմ համարում բազմատաղանդ դերասաններին ու մասնագետներին ճանաչելը»,- նկատեց նա:

Բենը վստահեցնում է` 26-ում չի ամուսնանա. «Ես ավելի ռեալ մարդ եմ, կյանքիս հետ կապված փորձում եմ ռեալ ծրագրեր ունենալ: Իմ կյանքում ամուսնություն կլինի այն ժամանակ, երբ մասնագիտությունս ինձ կայուն աշխատանք կապահովի: Չեմ կարող առանց դրա ամուսնանալ, իսկ դա նշանակում է, որ 26-ում հաստատ չեմ ամուսնանա»,- ժպիտով նշեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում Բեն Ավետիսյանը ցանկացավ հղել նաև իր շնորհակալությունը. «Շնորհակալ եմ Աստծուն ու ծնողներիս` կյանք ունենալու համար, շնորհակալ եմ ընկերներիս, մտերիմներիս, հարազատներիս` կյանքս ավելի գունեղ ու հետաքրքիր դարձնելու համար, շնորհակալ եմ նաև հանդիսատեսիս` աշխատանքս գնահատելու համար»,- ավարտեց դերասանը:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ