Արծվիկը կրկնեց «Եվրատեսիլի» պատմության մեջ Հայաստանի գրանցած ամենացածր ցուցանիշը (տեսանյութ)

14 մայիս 2017 10:52
Արծվիկը կրկնեց «Եվրատեսիլի» պատմության մեջ Հայաստանի գրանցած ամենացածր ցուցանիշը (տեսանյութ)

Արծվիկը կրկնեց «Եվրատեսիլի» պատմության մեջ Հայաստանի գրանցած ամենացածր ցուցանիշը (տեսանյութ) Կիևում կայացած «Եվրատելիս 2017» մրցույթում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը Amar Pelos Dois երգով: Սոբրալը հավաքել է 758 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան, երրորդը՝ Մոլդովան: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը հավաքել է 79 միավոր՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ սա Հայաստանի՝ «Եվրատելիսին» մասնակցելու պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է, որը առաջին անգամ գրանցել էր Դորիանս ռոք-խումբը՝ 2013թ-ին: Եթե չհաշվենք, իհարկե, այն, որ 2011թ.-ին Երգչուհի Էմիին առհասարակ չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը և Հայաստանը չմանսակցել մրցույթի եզրափակչին:

Այժմ առաջարկում ենք վերհիշել «Եվրատեսիլին» Հայաստանի մասնակցության պատմությունը:

Հայաստանը 2006 թվականին կատարեց իր առաջին քայլերը դեպի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթ: Մրցույթին Անդրեն ներկայացավ “Without your love” երգով և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2007 թվականին Հայաստանը երկրորդ անգամ մասնակցեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Երգիչ Հայկոն “Anytime You Need” երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

2008 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Սիրուշոն և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 2009-ին մրցույթում Հայաստանը ներկայացրեցին Ինգա և Անուշ Արշակյանները՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: 2010-ին Եվա Ռիվասը “Apricot stone” երգով գրավեց 7-րդ հորիզոնականը: 2011 թվականին Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը և չմասնակցեց եզրափակչին: 2013 թվականին Դորիանս ռոք-խումբը գրավեց 18-րդ հորիզոնականը:

2014թ-ին Հայաստանը մրցույթում ներկայացրեց Արամ MP 3-ն և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին ներկայացավ յուրահատուկ ձևաչափով և նոր ձևավորված խմբով: “Genealogy” խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ էին, ովքեր ներկայացնում էին երկրագնդի 5 աշխարհամասերը և Հայաստանը: Խումբը գրավեց 16-րդ հորիզոնականը: 2016թ-ին մրցույթին Հայաստանը ներկայացրեց երգչուհի Իվետա Մուկուչյանը և գրավեց 7-րդ հորիզոնականը:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ