Մենք խնդիր չենք ունեցել, միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել եւ հենց այդ պատճառով էլ զարմացած եմ. Յուլյա Ֆինկ

06 մայիս 2017 20:55
Մենք խնդիր չենք ունեցել, միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել եւ հենց այդ պատճառով էլ զարմացած եմ. Յուլյա Ֆինկ

«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման հաղորդավարական կազմում երկուշաբթիից որոշ փոփոխություններ կլինեն: Հիմնական հաղորդավարներին կմիանա գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, իսկ խոհանոցային էջը կվարի Սաթենիկ Հազարյանը: Լուսինեի ներգրավվածությունը այս հաղորդման շրջանակներ, տրամաբանորեն բացատրվում է նրանով, որ Գայանե Ասլամազյանը, ով երկար տարիներ վարում էր այս հաղորդումը, ամուսնացավ եւ ժամանակավոր բնակությամբ` մեկնեց ԱՄՆ: Սակայն Սաթենիկ Հազարյանի մուտքը շատերին զարմացրեց, քանի որ այս էջը նախկինում վարում էր դերասանուհի Յուլյա Ֆինկը:
 
Life.panorama.am-ը կապ հաստատեց Յուլյա Ֆինկի հետ` ճշտելու, թե ինչո՞վ էր պայմանավորված իր` խոհանոցային էջն այլեւս չվարելը.
«Անկեղծ ասած` ինձ համար եւս սա մեծ անակնկալ էր: Արդեն շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ էջը ժամանակավորապես փակված էր, քանի որ հովանավոր չունեինք: Նախագծի ղեկավարությունն ինձ ասել էր, որ նոր հովանավոր գտնելու դեպքում կշարունակենք էջը, բայց օրերս հանկարծ կողքից տեղեկացա, որ այսուհետ այդ էջը վարելու է Սաթենիկ Հազարյանը»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.
 
«Ես, իհարկե, կապ հաստատեցի նախագծի կազմակերպիչների հետ, սակայն նրանք ինձ ասացին, որ ես չէի աշխատում, դրա համար էլ իրենք որոշել են, որ ուրիշ հաղորդավար են բերելու: Այս պատասխանը, ինչ խոսք, եւս ինձ համար մեծ անակնկալ էր»:
 
Հարցին, թե դերասանուհու եւ հաղորդման կազմակերպիչների միջեւ հարաբերություններն արդյոք կոնֆլիկտային են եղել, պատասխանեց.
 
«Ոչ, ոչ մի նման բան չի եղել: Մենք խնդիր չենք ունեցել, միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել եւ հենց այդ պատճառով էլ զարմացած եմ եւ ցավում եմ, որ առանց ինձ տեղեկացնելու նման փոփոխություն են արել, երբ ինձ խոստացել էին սպասել: Ինչեւէ, նրանց բարի եթեր եմ ցանկանում»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ