Գուրգեն Դաբաղյանը՝ նոր տեսահոլովակի և Ստամբուլում կայանալիք մենահամերգի մասին

21 ապրիլ 2017 13:14
Գուրգեն Դաբաղյանը՝ նոր տեսահոլովակի և Ստամբուլում կայանալիք մենահամերգի մասին
Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Գուրգեն Դաբաղյանը, ով օրերս հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Ոնց կսիրեի» տեսահոլովակը: Մեզ հետ զրույցում երգիչը պատմել է ոչ միայն նոր աշխատանքի մանրամասների, այլեւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող շրջագայությունների եւ Ստամբուլում կայանալիք մենահամերգի մասին:
 
««Ոնց կսիրեի» երգի երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է՝ իմ լավ ընկերը, իսկ բառերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակն էլ վստահեցի ռեժիսոր Վահե Հարությունյանին, ում հետ առաջին անգամն էի համագործակցում: Հուսամ՝ մեր բոլորիս համատեղ աշխատանքը հասցրել է դուր գալ շատերին»,- նշեց երգիչը:
Գուրգենի նոր երգը իրեն հատուկ ոճում է, թեեւ երգիչը ժամանակ առ ժամանակ նոր ոճերում եւս իրեն փորձում է, բայց նաեւ խոստովանում. «Հենց իմ հարազատ ժանրի համար են մարդիկ ինձ սիրում ու ճանաչում»:
Գուրգեն Դաբաղյանը տարվա մեծ մասը Հայաստանում չի լինում, քանի որ արտերկրից հրավերները շատ են: Այս պահին էլ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
 
«Այնպես է ստացվել, որ երկրից շատ եմ բացակայում: Սա է նաեւ պատճառը, որ երբեմն-երբեմն տեսահոլովակների ու նոր երգերի առումով դադարներ եմ վերցնում: Հիմա Ռուսաստանում համերգների եմ մասնակցում, այստեղ շուրջ մեկ ամիս կլինեմ ու անդադար կներկայանամ մեր ռուսաստանաբնակ հանդիսատեսին: Միաժամանակ, տեսահոլովակս է փաստում, որ աշխատում եմ նաեւ համատեղել թե բեմական, թե էկրանային գործունեությունս, փորձում եմ թույլ չտալ, որ մեկը մյուսին խանգարի: Իմ այսպիսի գործելաոճով փորձում եմ նաեւ հայաստանաբնակ հանդիսատեսին նորություններ ներկայացնել, քանի որ մեզ մոտ համերգներ քիչ են կազմակերպվում, իսկ տեսահոլովակներն ու նոր երգերը գոնե կլրացնեն սակավաթիվ համաերգների բացը»,- հստակեցրես երգիչը:
Խոսելով հայաստանաբնակ եւ արտերկրում ապրող հանդիսատեսի տարբերություններից՝ Գուրգենը նշեց.
«Տարբերություններ շատ կան: Ամենակարեւոր տարբերությունը դրսի հայերի կարոտն է, նրանք ավելի ներողամիտ են ու խիստ չեն դատում: Իսկ Հայաստանում մարդիկ ավելի խիստ են ու շատ են հասկանում երաժշտությունից, հատկապես՝ Գյումրիում»:
Գուրգեն Դաբաղյանը նկատեց նաեւ, որ շուտով եւս երկու տեսահոլովակ կներկայացնի իր հանդիսատեսին, որոնց երգերը այժմ աշխատանքային փուլում են:
 
Իսկ վերջում, անդրադառնալով շուտով Ստամբուլում կայանալիք մենահամերգին, երգիչը նշեց.
«Համերգը լինելու է Ստամբուլում ապրող հայերի համար, այսինքն՝ մեր համայնքի: Նախկինում այնտեղ համերգներով եղել եմ ու ասեմ, որ շատ լավ հայություն կա: Ի դեպ՝ մենահամերգս իմ երաժշտական խմբի հետ միասին կկայանա»:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ