Գիտնականներ․ Ուրիշի տխրությունը մեզ մոտ առաջացնում է ողբերգական հաճույք

03 ապրիլ 2017 12:04
Գիտնականներ․ Ուրիշի տխրությունը մեզ մոտ առաջացնում է ողբերգական հաճույք
Գիտնականներին հետաքրքրել է այն հարցը, թե ինչու ենք մենք հաճույք ստանում տխուր ֆիլմեր դիտելիս։ ԱՄՆ Օհայո նահանգի գիտնականները անցկացրել են հետազոտություն՝ պարզելու, թե ինչու է ուրիշի տխրությունը մեզ մոտ առաջացնում ողբերգական հրճվանք։
 
Մարդիկ սիրում են տխուր ֆիլմեր, ավելին, հաճախ վերադիտում են դրանք։ Կարող է թվալ, որ մենք տանջում ենք մեզ, սակայն պարզվում է, որ ոչ․ մենք ստանում ենք այսպես կոչված մազոխիստական հաճույք։
 
Այս վարքագծին բացատրություն գտնելու համար գիտնականները հավաքել են հարյուրավոր ուսանողների, որպեսզի նրանց ցույց տան «Քավություն» ֆիլմը, որում պատմվում է անբախտ սիրահարների մասին, որոնց սկզբում բաժանեցին, ապա սպանեցին պատերազմում։
Ֆիլմը դիտելուց առաջ և հետո գիտնականները հարցեր են ուղղել, որպեսզի գնահատեն այն դիտողների երջանկությունը։ Ֆիլմը դիտելու ընթացքում էլ ուսումնասիրվել է դիտողների հուզական վիճակը։
 
Արդյունքների ուսումնասիրության արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ հաճույք են ստանում ուրիշի տխրությունից, սակայն սա ամենևին էլ չարակամություն չէ։ Պարզապես ողբերգական ֆիլմեր կամ իրական ողբերգական վիճակներ տեսնելիս մենք սկսում ենք գնահատել այն ամենը, ինչ ունենք ու ինչ կատարվում է մեր կյանքում։
 
Գիտնականները եզրակացրել են, որ ֆիլմը դիտելիս որքան շատ ենք մենք մտածում մեր մտերիմների հետ հարաբերությունների մասին, այնքան մենք մեզ երջանիկ ենք զգում, քանի որ նրանք մեր կողքին են, առողջ ու կյանքից գոհ։
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ