Երազանքի փոխարեն մտածեցի, որ աթոռ չունենք. Նառա Դիլանյանը նշում է ծննդյան 38-ամյակը

19 դեկտեմբեր 2016 21:14
Երազանքի փոխարեն մտածեցի, որ աթոռ չունենք. Նառա Դիլանյանը նշում է ծննդյան 38-ամյակը


Այսօր դերասանուհի Նառա Դիլանյանը նշում է ծննդյան 38-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում ժպտադեմ դերասանուհին պատմել է ծննդյան օրը օրինաչափություններից դուրս նշելու եւ տոնական զավեշտալի «երազանքի» մասին:

«Նախ պետք է ասեմ, որ որոշել էի այս տարի ոչ մի կերպ չնշել ծննդյանս օրը, քանի որ ինձ համար արդեն անհետաքրքիր է կեսգիշերին հավաքվելն ու տոնելը, սակայն այն ինչ չես պլանավորում, ավելի լավ է ստացվում: Առանց զգուշացնելու երեկ գիշեր մեր տուն եկան ընկերներս, հետո նաեւ հարեւաններս ու մեծ տրամադրությամբ նշեցինք ծննդյանս օրը: Ինձ համար շատ հուզիչ ու հաճելի էր շուրջս այդքան մարդ տեսնել, ովքեր հաշվի չէին առել ցուրտն ու գիշերվա ուշ ժամը եւ եկել էին հատուկ ինձ ուրախացնելու համար: Իհարկե, ծննդյանս օրը չէր կարող «նորմալ», առանց խենթությունների անցնել, ուստի գիշերը 4-ին, երբ զգացինք, որ սոված ենք, որոշեցինք դուրս գալ եւ արագ սննդի կենտրոններից մեկում հաց ուտել, իսկ դրանից հետո գնացինք նորաբաց ձմեռային այգին ու լուսաբացը տորթով եւ խմիչքով դիմավորեցինք այնտեղ: Ի դեպ` այդ ամբողջ ընթացքում ես գիշերանոցով էի, ինչպես ասում են` խենթություններն ինձնից անպակաս են»,- ժպիտով պատմեց հոբելյարը:

Հետաքրքրվելով, թե ինչ նվերներ է ստացել եւ հատկապես ամուսինն ի՞նչ անակնկալ է մատուցել, Նառան պատասխանեց.

«Նախ պետք է ասեմ, որ նվերներ սկսել եմ ստանալ դեռեւս դեկտեմբերի 15-ից` քույրս էր Միացյալ նահանգներից շատ գեղեցիկ անակնկալ արել: Երեկ հյուրերս էլ այնպիսի նվերներ էին ինձ բերել, որոնց նայելիս հասկանում էի, թե ինչքան լավ են ինձ ճանաչում ու ինչքան կարեւոր է սրտացավ մարդկանցով շրջապատված լինելը: Դե իսկ ամուսինս, ինչպես միշտ, օրիգինալ է նվերների հարցում: Մենք սովորաբար տոնածառը դնում ենք դեկտմեբրի 1-ին, սակայն այս անգամ երկրում չլինելու պատճառով մի փոքր ուշացրինք: Օրեր առաջ ուզում էի վերջապես տեղադրել մեր տոնածառը, սակայն ամուսինս ասաց, որ այդ կարեւոր արարողությունը թողնեմ ծննդյանս օրվան, դե իսկ երեկ նա տուն եկավ մեծ տոնածառով: Փաստորեն ծաղիկի փոխարեն տոնածառ ստացա, ինչից շատ-շատ էի ուրախացել»:

Նառա Դիլանյանին տարիքային գումարը չի վախեցնում, իր խոսքով` թվերով ապրող մարդ չէ: Հետաքրքրվելով, թե ինչ երազանք է մտապահել տորթի մոմերը փչելիս, Նառան ծիծաղելով պատմեց.

«Երեկ գիշեր, երբ պետք է տորթի մոմերը փչեի, շուրջս նայեցի ու հասկացա, որ մեր տան աթոռները չեն բավականացնում, քանի որ հյուրերս չեն տեղավորվում: Արդյունքում ստացվեց, որ երազանքի փոխարեն մտածեցի, որ աթոռ չունենք: Իսկ առհասարակ, ցանկանում եմ, որ ամենակարեւորը բոլորն առողջ լինեն»:

Life.panorama.am-ը միանում է շնորհավորանքներին եւ դերասանուհուն մաղթում նորանոր հաջողություններ:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ