Տղամարդը կնոջ հոգեվիճակի ու ինքնագնահատականի պատասխանատուն է. Ժաննա Բուտուլյան

10 հոկտեմբեր 2016 12:59
Տղամարդը կնոջ հոգեվիճակի ու ինքնագնահատականի պատասխանատուն է. Ժաննա Բուտուլյան

Իր սկզբունքների, կյանքում իր առջեւ դրված անելիքների ու տղամարդ-կին հարաբերությունների մասին մտորումներով դերասանուհի Ժաննա Բուտուլյանը կիսվել է Life.panorama.am-ի հետ:

Ժաննա, ո՞րն է կյանքի ամենակարեւոր անելիքը քեզ համար. չէ որ մենք աշխարհ ենք գալիս կոնկրետ առաքելությամբ ու հաճախ շատ բաներ բաց թողում:

-  Ինձ համար ամենակարեւոր անելիքս ոչ մեկի ճակատագրի ու հոգեբանության վրա վատ հետք չթողնելն է: Եթե երբեւէ թողել եմ, ուրեմն դա եղել է իրենց ընտրությունը: Ցանկանում եմ օգնել ինչով կարող եմ: Իհարկե, ես չեմ հերքում, որ եղել են դեպքեր, երբ մարդկանց վատ եմ վերաբերվել, բայց նրանք դրան, միանշանակ, արժանի են եղել. Սա՝ անցյալում, իսկ հիմա նույնիսկ արժանի վատ վերաբերմունքից եմ խուսափում եւ կարծում, որ դա Աստծո գործն է:

-Կյանքումդ եղե՞լ է մի պահ, երբ բաց ես թողել վայրկյանն  ու հիմա ամեն ինչ կտայիր ժամանակը հետ տալու համար:

- Սխալներ արել եմ, հաճախ ասել այն, ինչ պետք չէր, եւ չեմ ասել այն, ինչ պետք է ասեի: Եղել են դեպքեր, երբ գործողություններս հակասել են զգացմունքենրիս, բայց անդառնալի քայլեր չեմ արել: Չէի ցանկանա վերադառնալ եւ որեւէ բան փոխել, քանի որ ամեն ինչ կյանքում լինում է այնպես, ինչպես պիտի լինի. միշտ մտածում եմ՝ ուրեմն էդպես էր ճիշտ այդ պահին:

-Ժաննա, քեզ ուժեղ ես համարում, թե թույլ, եւ ինչն է քեզ թուլացնում ու հակառակը` ինչը ուժեղացնում:

-  Հաճախ տատանվում եմ այդ հարցի պատասխանը փնտրելիս: Այնուամենայնիվ, ես ուժեղ մարդ եմ ինձ համարում, քանի որ լինելով չափազանց, նույնսիկ ծայրաստիճան էմոցիոնալ,  թույլ չեմ տալիս, որ էմոցիաներս ինձ կառավարեն: Կարողանում եմ հաղթել ինքս ինձ ու վերահսկել գործողություններս այն աստիճան, որ հաճախ անտարբեր մարդու տպավորություն եմ թողնում:

՞նչն է քեզ հիմա պակասում:

-  Չեմ ֆիքսվում պակասող բաների վրա: Ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչը չի պակասում: Ընդհանուր առմամբ՝ գուցե մի փոքր պակասում է իմ նախկին լավատեսությունը, որը շատ իրավիճակներում է ինձ փրկել ու օգնել նպատակներիս հասնելու համար:

-Որքան էլ մեզ հաճախ քիչ է թվում որոշ բաներ, բայց հաստատ ձեռքբերումներն էլ բավականին շոշափելի են. Որն է քո ամենամեծ ձեռքբերումը:

-   Ապրածս երջանիկ պահերը:

Ժաննա, կնոջ օրիանակելի ու իդեալական տեսակը ո՞րն է քեզ համար, որպես կին ինչի՞ ես ձգտում:

-  Ինձ համար օրինակելի է այն կինը, ով գիտի սիրել ու նվիրվել, կարողանում է օգտակար լինել ու երջանկացնել, բայց ով դրա հետ մեկտեղ անկախ է, ուժեղ, կյանքում հույսը միայն իր վրա է դնում ու չի կոտրվում, չի դառնում հանգամանքների զոհ, ունի կարծիք, կամքի ուժ ու կատարելագործվելու ձգտում: Եվ ամենակարեւորը՝ նախանձի բացակայությունն է. կնոջ նախանձը խաչ է քաշում նրա բոլոր հատկանիշների վրա: Լավ կինը պետք է քաջալերի ու սրտանց լավը կամենա իր ընկրերուհիներին ու առհասարակ բոլոր կանանց, ոչ թե ասի սա տգեղ է, նա՝ անբարո, մյուսն արժանի չէ երջանկության: Ես դեռ թերանում եմ, բայց այս կերպարին եմ ձգտում:

-Կնոջ համար տղամարդը մեծ դեր ունի, հաճախ ճիշտ տղամարդուց է շատ բան կախված. Քեզ համար տղամարդու իդեալական տեսակը ո՞րն է, կամ այլ կերպ ասած` ինչպիսի տղամարդու ես կողքիդ տեսնում:

-  Այո, միանշանակ կնոջ կողքի տղամարդը մեծ դեր է խաղում նրա կյանքում: Տղամարդը կնոջ հոգեվիճակի ու ինքնագնահատականի պատասխանատուն է: Երբ մարդիկ ճիշտ զույգ են, երբ մեկը մյուսի իրական կեսն է, ապա նրանք իրար մեջ միայն լավ հատկանիշներ են արթնացնում, այդ ժամանակ չկա հարաբերություններ պարզելու ու միմյանց փոխելու ցանկություն: Կողքիս տղամարդը ուղղակի պետք է իմը լինի, պիտի իմ իրական կեսը լինի, այդքանով ամեն բան ասված է:

-Ընտանիքը կնոջ համար թերեւս ամենակարեւորն է. Ինչպիսի՞ ընտանիք ես քեզ համար պատկերացնում:

-    Միայն սիրո վրա հիմնված ընտանիք եմ ինքս ինձ համար պատկերացնում:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ